HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

17։00-ի դրությամբ ՏԻՄ ընտրություններին մասնակցել է քաղաքացիների 33,8%-ը

Հայաստանում դեկտեմբերի 5-ին ընթացող տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին ժամը 17։00-ի դրությամբ ընտրելու իրավունք ունեցող 1 մլն 112 հազար 396 քաղաքացիներից քվեարկությանը մասնակցել է 376 003-ը կամ 33,8%-ը։ Մասնակցության վերաբերյալ տվյալները հրապարակել է Կենտրոնական ընտրական հանձնաժողովը։

Հիշեցնենք, որ այսօր տեղական իշխանություններ են ընտրում Հայաստանի 38 համայնքներում։

Ընտրողների ակտիվության ամենաբարձր ցուցանիշը 17։00-ի դրությամբ գրանցվել է Լոռու մարզի Թումանյան համայնքում։ Այստեղ ընտրելու իրավունք ունեցող 5029 քաղաքացուց քվեարկությանը մասնակցել է 3166-ը կամ 62,95%-ը։

Ամենապասիվ համայնքը Արմավիրն է։ Այստեղ ընտրելու իրավունք ունի 44 452 քաղաքացի, քվեարկությանը մասնակցել է 6276-ը կամ ընդամենը 14,12%-ը։

Հիշեցնենք, որ ընտրատեղամասերը բացվել են առավոտյան 08։00-ին և փակվելու են 20։00-ին։

Լուսանկարը՝ Անի Սարգսյանի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter