HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տաթև Խաչատրյան

Էջմիածնի 14/19 տեղամասում ընտրության է մասնակցել է ընդամենը 23,8%-ը

Էջմիածնում ավարտվեցին ՏԻՄ ընտրությունները։ Ընտրողներն պասիվ էին։ Թե’ հանձնաժողովի անդամները, թե’ նախագահները զարմանում էին և դժգոհում, որ մարդիկ պասիվ են, չեն գալիս ընտրությունների։

20:00 դրությամբ՝ Էջմիածնի 14/19 տեղամասում ընտրության է մասնակցել է ընտրողների ընդամենը 23,8%-ը, կամ՝ 432 մարդ տեղամասում հաշվառված 1813 ընտրողից։

Հանձաժողովի նախագահ Սվետլանա Գաբրիելյանն մեզ հետ զրույցում ասաց, որ հասկանում է այս պասիվությունը. «Ժողովուրդը հոգնել է ընտրություններից,-նշեց նա, սակայն միևնույն ժամանակ հավելեց, որ չի հասկանում նաև այն մարդկանց, որոնք տեր չեն կանգնում իրեն ձայնին. ինքն ու իր ընտանիքի անդամները մշտապես մասնկացել են ընտրությորններին.

«Այսինքն, ձայնազու՞րկ ես դու այս երկրում։ Ես բոլոր ընտրություններին գնում եմ։ Գնացե'ք, ձեր ձայնը պաշտպանեք, ամեն մարդ իր ձայնի տերն է»,-ասաց Ս. Գաբրիելյանը։

Այստեղ գրանցվել են 2 օգնող՝ եզդի համայնքի ներկայացուցիչներ, որոնք խնդիրներ են ունեցել հայերեն քվեաթերթիկ կարդալու մեջ։

Նաև կազմվել է մեկ արձանագրություն. քվեարկողների ցանկում քաղաքացիներից մեկը սխալ տեղ է ստորագրել (1044-ի համարի քվեարկող ստորագրել է 1144-ի անվան տակ. հեղ), սակայն այս հարցը շտկվել է. երկուստեք ընդունել են, որ տեղի է ունեցել շփոթմունք։

Վստահված անձինք այստեղ ունեին բոլոր 5 քաղաքական ուժերի ներկայացուցիչները։

Նշենք, որ այսօր ՏԻՄ ընտրություններ են նաև Էջմիածնում, որին միացել է միայն Ոսկեհատ գյուղը: Այստեղ համայնքային իշխանություն ձևավորելու համար պայքարում է 5 քաղաքական ուժ՝ ներկայիս քաղաքապետ Դիանա Գասպարյանը 33 հոգանոց ավագանու ցուցակով «Քաղաքացիական պայմանագիր» (ՔՊ) կուսակցությամբ, «Էջմիածին» կուսակցությունների դաշինքի 30 հոգանոց ցուցակը գլխավորում է ՀՊՏՀ նախկին պրոռեկտոր, անկուսակցական Սևակ Խաչատրյանը, «Լուսավոր Հայաստան» կուսակցության 9 հոգանոց ցուցակը գլխավորում է կահույքի արտադրամասի տնօրեն Գոռ Ստեփանյանը, «Իրական ժողովրդավարական» կուսակցության առաջին համարը զբաղեցնում է Արմեն Աբրահամյանը, ում գործունեության մասին տեղեկություններ չկան։ «Հայրենատեր» կուսակցության ընտրական ցուցակը գլխավորում է Ջիվան Աբրահամյանի անվան հիմնադրամի հիմնադիր Ջիվան Աբրահամյանը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter