HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Լոռու մարզում արձանագրվել է առերևույթ հանցավոր 6 ընտրախախտում․ դատախազություն

Դեկտեմբերի 5-ին Լոռու մարզի Վանաձոր, Սպիտակ և Թումանյան խոշորացված համայքներում անցկացվել են տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ:

Ինչպես հայտնում է դատախազության հանրային կապերի բաժինը, նշված ընտրությունների համատեքստում իրավապահ մարմինների կողմից արձանագրվել է առերևույթ ընտրական կամ ընտրություններին առնչվող այլ բնույթի  հանցագործությունների վերաբերյալ 6 հաղորդում կամ ահազանգ, որոնք  բոլորն էլ ստացվել են ֆիզիկական անձանցից, այդ թվում նաև Տեղամասային ընտրական հանձնաժողովների նախագահներից, ՀԿ ներկայացուցիչներից, և վերաբերում են քվեարկության գործընթացին:

Մասնավորապես, ստացված հաղորդումներից և ահազանգերից՝

  • 4-ը վերաբերում է կրկնակի քվեարկության փորձին, որոնցից մեկն արձանագրվել է Թումանյան, 3-ը՝ Սպիտակ խոշորացված համայնքների ՏԻՄ համամասնական ընտրություններում,
  • 1-ը՝ Սպիտակ խոշորացված համայնքի ընտրատեղամասերից մեկում ընտրողների քվեարկված քվեաթերթիկները պատռելու միջոցով ընտրական իրավունքի իրականացմանը խոչընդոտելուն,
  • 1-ը՝ Սպիտակ խոշորացված համայնքի ընտրություններում անձի կողմից իր կատարած քվեարկությունը լուսանկարելու միջոցով առերևույթ քվեարկության գաղտնիությունը խախտելուն:

Մարզի դատախազության հանձնարարությամբ՝ ընդհանուր 6 հաղորդումներից 5-ն ուղարկվել է նախաքննության մարմին, իսկ 1-ը՝ հետաքննության մարմին՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 180-181-րդ հոդվածներով սահմանված կարգով նյութեր նախապատրաստելու նպատակով: 

Ըստ դատախազության՝ մինչև քվեարկության մեկնարկը, այսինքն՝ ընտրարշավի ընթացքում ՀՀ Լոռու մարզի  խոշորացված համայնքների ընտրությունների հետ կապված առերևույթ ընտրական հանցագործության վերաբերյալ հաղորդում-ահազանգեր ստացված չեն եղել: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter