HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Կոտայքում արձանագրվել է ընտրական 12 առերևույթ հանցագործության դեպք․ 9-ով նյութեր են նախապատրաստվում

2021թ. դեկտեմբերի 5-ին տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ են անցկացվել նաև ՀՀԿոտայքի մարզի Ծաղկաձոր, Հրազդան, Նաիրի, Աբովյան, Նոր Հաճն, Գառնի խոշորացված համայնքներում:

Ինչպես հաղորդում է դատախազության հանրային կապերի բաժինը, նշված համայնքների ընտրությունների առնչությամբ ժամը 20.00-ի տվյալներով՝ իրավապահ մարմինների կողմից արձանագրվել է առերևույթ ընտրական կամ ընտրություններին առնչվող այլ բնույթի հանցագործությունների մասին 12 հաղորդում-ահազանգ: Բոլոր դեպքերը վերաբերել են քվեարկության գործընթացին, դրանցից 3-ը գլխավոր դատախազությունում իրականացվող մշտադիտարկման արդյունքում վեր հանված ԶԼՄ հրապարակումներ են, 8-ը՝ հաղորդումներ, որոնք տրվել են ֆիզիկական անձանց կողմից, այդ թվում բացարձակ մեծամասնությունը՝ ընտրատարածքային ընտրական հանձնաժողովների նախագահներ, իսկ 1-ը՝ սոցիալական ցանցում կատարված և մշտադիտարկմամբ վեր հանված գրառում օգտատիրոջ կողմից:

Ստացված 12 հաղորդում-ահազանգերից, ԶԼՄ հրապարակումներից՝  

  • 1-ը վերաբերում է Աբովյան խոշորացված համայնքում առերևույթ ընտրակաշառք տալուն, ստանալուն, 
  • 3-ը՝ Աբովյան և Հրազդան խոշորացված համայքններում ընտրողների ուղղորդման միջոցով առերևույթ ընտրական իրավունքի իրականացմանը խոչընդոտելուն,
  • 1-ը՝ Աբովյան խոշորացված համայնքում վարչական ռեսուրսների օգտագործմանը,
  • 6-ը՝ Աբովյան, Հրազդան խոշորացված համայնքում, տարբեր ընտրատեղամասերում առերևույթ կրկնաքվեարկության փորձեր կատարելուն,
  • 1-ը՝ Աբովյան խոշորացված համայնքում տեղամասային կենտրոնին հարակից հատվածում բռնություն գործադրելու սպառնալիքներ հնչեցնելուն: 

Ենթադրյալ ընտրական իրավախախտումների վերաբերյալ 3 հաղորդումներում նշված հանգամանքները պարզելու նպատակով Ոստիկանության մարզային բաժինների կողմից նախաձեռնվել են ստուգողական գործողություններ:

Դատախազության փոխանցմամբ՝ հաղորդումներից 9-ի դեպքում մարզի դատախազության հանձնարարությամբ Ոստիկանության բաժիններում և քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական բաժնում քրեդատավարական կարգով սկսվել է նյութերի նախապատրաստման գործընթաց՝ բոլոր հանգամանքները պարզելու և իրավական գնահատականներ տալու նպատակով: 

Ինչպես նյութերի նախապատրաստումը, այնպես էլ ստուգողական գործողությունները բոլոր դեպքերով ընթացքի մեջ են:   

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter