
Քվեարկության օրը Վարդենիսում (լուսանկարներ)
«Հետքը» ֆոտոռեպորտաժ է պատրաստել Գեղարքունիքի մարզի Վարդենիս խոշորացված համայնքի ավագանու ընտրության քվեարկության օրվանից։
Վարդենիսից բացի, խոշորացված համայնքի կազմում են Այրք, Վերին և Ներքին Շորժա համայնքները։
Ընտրապայքարին մասնակցում էին «Ահարոն Խաչատրյան» դաշինքը, որի առաջին համարն է Տորֆավան համայնքի ղեկավար Ահարոն Խաչատրյանը, գործող համայնքապետ Արամ Մելքոնյանը, որը ներկայացնում է իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը և «Միասնական Վարդենիս» դաշինքը՝ Վարդենիսի նախկին քաղաքապետ Արամ Հարությունյանի գլխավորությամբ։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել