HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արաքս Մամուլյան

Բագրատաշենում հաղթել է «Հանուն Հանրապետության» կուսակցությունը

Տավուշի մարզի Բագրատաշեն բնակավայրի երկու ընտրատեղամասերում ՏԻՄ ընտրությունների արդյունքներով հաղթել է «Հանուն Հանրապետության» կուսակցությունը։

37/16 ընտրատեղամասում Մհեր Աղամյանի գլխավորած «Հանուն Հանրապետության» կուսակցությունը ստացել է 305 ձայն, Կարեն Աբազյանի գլխավորած «Քաղաքացիական պայմանագիր»-ը ստացել է 192, իսկ Արսեն Աղաբաբյանի գլխավորած «Ապրելու երկիր»-ը` 179 ձայն:

37/17 ընտրատեղամասում Մհեր Աղամյանի գլխավորած կուսակցությունը ստացել է 185 ձայն, Արսեն Աղաբաբյանի «Ապրելու երկիր»-ը` 77,  «Քաղաքացիական պայմանագիր»-ը` 30 ձայն:

Նշենք, որ Բագրատաշեն գյուղը դեռևս 2016 թվականին համայնքների խոշորացման հետեւանքով ընդգրկվել է Այրում համայնքի կազմում: Այժմ Այրում, Կողբ, Նոյեմբերյան համայնքները նորից խոշորացվել են և ընդգրկվել Նոյոմբերյան խոշորացված համայնքի մեջ: Նոյեմբերյանի ավագանու ընտրության արդյունքները դեռևս չեն ամփոփվել:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter