
Մամիկոն Ասլանյանն առաջատար է, սակայն մեծամասնություն չի ձևավորում
Վանաձորի նախկին քաղաքապետ, «Մամիկոն Ասլանյան» դաշինքի համամասնական ցուցակի համայնքապետի թեկնածու Մամիկոն Ասլանյանը, նախնական տվյալներով, հաղթում է, սակայն միայնակ չի կարող ձևավորել մեծամասնություն: Ուշագրավ է, որ նրա ձայները գերակշռում են անգամ 23/39 ընտրատեղամասում․ սա այն ընտրատեղամասն է, որտեղ հաշվառված է Լոռու մարզպետ, ՔՊ-ի համայնքապետի թեկնածու Արամ Խաչատրյանը: Այստեղ Ասլանյանի ձայները 306 են, Խաչատրյանինը` 196: Ընդհանուր առմամբ, արդեն իսկ առաջին եռյակն ակնհայտ է, իրար հաջորդում են Ասլանյանը, Խաչատրյանը և Վանաձորի առաջին փոխքաղաքապետ Արկադի Փելեշյանը:
Եւ չնայած արդեն երկու տասնյակից ավելի ընտրատեղամասերի տվյալներով Ասլանյանը հաղթում է, սակայն նրա ձայները 50+ չեն, հետևաբար որոշիչ են լինելու ուժերը, որոնք անցողիկ քվե են ստացել:
Ըստ նախնական հաշվարկների` մանդատների բաշխումը կատարվելու է հետևյալ կերպ`«Ասլանյան դաշինք»` 15 մանդատ, ՔՊ` 10 մանդատ, ՀԱՍԿ` 5 մանդատ, «Լուսավոր Հայաստան»` 1 մանդատ, «Ապրելու երկիր»` 1 մանդատ, «Հայրենիք»` 1 մանդատ:
Նման իրավիճակում միայն Արկադի Փելեշյանի` կոալիցիա կազմելու որոշումը բավարար չէ, եթե իհարկե նա չմիավորվի Ասլանյանի հետ: Արամ Խաչատրյանի պարագայում մեծամասնություն ստանալու համար հարկավոր է ոչ միայն Փելեշյանի, այլ մյուս երեք ուժից գոնե մեկի աջակցությունը: Մինչ ընտրությունները «Հայրենիքն» ու ԼՀԿ-ն բացառել են իշխանության հետ համագործակցությունը:
Ներկայացնենք ընտրատեղամասերը, որոնց տվյալներն արդեն հայտնի են:
23/60 `«Ասլանյան դաշինք»` 294, ՔՊ` 132, ՀԱՍԿ` 37:
23/41`«Ասլանյան դաշինք»` 322, ՔՊ` 168, ՀԱՍԿ` 64:
23/43`«Ասլանյան դաշինք»`246, ՔՊ` 138, ՀԱՍԿ` 64:
23/39`«Ասլանյան դաշինք»`306, ՔՊ`196, ՀԱՍԿ` 76:
23/47``«Ասլանյան դաշինք»` 87, ՔՊ` 47, ՀԱՍԿ`35:
23/57` «Ասլանյան դաշինք»` 265, ՔՊ` 119, ՀԱՍԿ`41:
23/42` «Ասլանյան դաշինք»`247, ՔՊ` 163, ՀԱՍԿ` 70:
23/13`«Ասլանյան դաշինք»` 145, ՔՊ` 135, ՀԱՍԿ`94:
23/29`«Ասլանյան դաշինք»` 230, ՔՊ` 145, ՀԱՍԿ`69:
23/35`«Ասլանյան դաշինք»`266, ՔՊ` 211, ՀԱՍԿ`59:
23/12`«Ասլանյան դաշինք»` 223, ՔՊ` 122, ՀԱՍԿ`66:
23/42 `«Ասլանյան դաշինք»` 245, ՔՊ` 163, ՀԱՍԿ`70:
23/15`«Ասլանյան դաշինք»` 142, ՔՊ` 146, ՀԱՍԿ`90:
23/34 `«Ասլանյան դաշինք»` 318, ՔՊ` 221, ՀԱՍԿ` 54:
23/49 `«Ասլանյան դաշինք»` 128, ՔՊ` 74, ՀԱՍԿ`204:
23/58` «Ասլանյան դաշինք»`314, ՔՊ` 119, ՀԱՍԿ` 67:
23/54`«Ասլանյան դաշինք»`342, ՔՊ` 89, ՀԱՍԿ`42:
23/52`«Ասլանյան դաշինք»`137, ՔՊ` 133, ՀԱՍԿ` 286:
23/31`«Ասլանյան դաշինք»`155, ՔՊ` 144, ՀԱՍԿ` 71:
23/27`«Ասլանյան դաշինք»` 161, ՔՊ` 111, ՀԱՍԿ` 48:
23/21`«Ասլանյան դաշինք»`139, ՔՊ`82, ՀԱՍԿ` 45:
23/17 `«Ասլանյան դաշինք»`103, ՔՊ` 117, ՀԱՍԿ` 15:
23/3 `«Ասլանյան դաշինք»`127, ՔՊ` 153, ՀԱՍԿ` 47:
23/60 `«Ասլանյան դաշինք»`294, ՔՊ` 132, ՀԱՍԿ` 37:
Մեկնաբանել