HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ամալյա Մարգարյան

Նոյեմբերյանում առաջատար է ՔՊ թեկնածու Կարեն Աբազյանը, սակայն մեծամասնություն չի կազմվել

Նոյեմբերյան խոշորացված համայնքում անցկացված ՏԻՄ ընտրությունների նախնական արդյունքում առաջատար է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության թեկնածու Կարեն Աբազյանը, սակայն մեծամասնություն չի ձեւավորվել. չի ապահովվել 50+ ձայն։

Այս մասին տեղեկանում ենք Կենտրոնական ընտրական հանձնաժողովի հրապարակած նախնական տվյալներից։

24 ընտրատեղմասից հայտնի է 19-ի տվյալները, ՔՊ-ն առաջատար է 3 656 ձայնով, այս ընտրատեղամասերի արդյունքում «Հանուն հանրապետության ժողովրդավարության պաշտպանների դաշինք» կուսակցությունը հավաքել է 2465 ձայն, իսկ «Ապրելու Երկիր» կուսակցությունը՝ 3 060։

Երեք կուսակցություններն էլ հաղթահարել են անցողիկ շեմը, սոցցանցերում արդեն տարածվում են տեղեկություններ կոալիցիա ձեւավորելու մասին, սակայն որեւէ հստակ դիրքորոշում այս պահին չկա։ Թիվ 37 տարածքային ընտրական հանձնաժողովից «Հետքի» հետ զրույցում նշեցին, որ դեռեւս վաղ է խոսել ավագանու մանդատների բաշխման մասին, սակայն տեղեկացրին, որ կլինի ավագանու 21 անդամ։

Հիշեցնենք, որ Կառավարությունը 2021 թ. սեպտեմբերի 8-ի նիստում ընդունեց որոշում, որով առաջարկում էր 441 համայնքի միավորմամբ ձևավորել 37 համայնք։ Դրանցից մեկն էլ Նոյեմբերյան (Նոյեմբերյան, Կողբ, Այրում) համայնքն է։ Օրենքի նախագիծն Ազգային ժողովն ընդունեց սեպտեմբերի 24-ին: 

Լրացված

Ժամը՝ 06.55

Նոյեմբերյանում ՏԻՄ ընտրություններին մասնակցել է 24 154 ընտրողից 13 314-ը, բնակչության 55%-ը։ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը հավաքել է 5710 ձայն, «Ապրելու Երկիր» կուսակցությունը՝ 3856, իսկ «Հանուն հանրապետության ժողովրդավարության պաշտպանների դաշինքը»՝ 3 480։ Անվավեր է համարվել 268 քվեաթերթիկ։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter