
Թալինում ընտրողների 46.6 %-ը ձայնը տվել է «Քաղաքացիական պայմանագրին»
Թալին խոշորացված համայնքի ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ստացել է քվեարկությանը մասնակցած ընտրողների ձայների 46.6 %-ը կամ 5037 ձայն։
Ընտրապայքարի մեջ մտած մյուս ուժերը ստացել են հետևյալ թվով ձայներ՝
- «Զարթոնք» կուսակցություն՝ 26% կամ 2882 ձայն,
- «Հայք» կուսակցություն՝ 15 % կամ 1624 ձայն,
- «Մեր համայնքը» դաշինք 11 % կամ 1258 ձայն։
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ցուցակը գլխավորում էր Թալին համայնքի ղեկավարի պաշտոնակատար Տավրոս Սափեյանը։ Քանի որ ՔՊ-ն չի ստացել ընտրողների ձայների 50+ %-ը, պետք է կոալիցա կազմի։ Թալինում ընտրելու իրավունք է ունեցել 19 760 քաղաքացի, որից ընտրությանը մասնակցել է 11 035-ը։
Թալին խոշորացված համայնքի ավագանու ընտրությանը մասնակցում էր 4 քաղաքական ուժ։ Դրանք էին՝ «Քաղաքացիական պայմանագիր», «Զարթոնք», «Հայք» կուսակցությունները և «Մեր համայնքը» կուսակցությունների դաշինքը։
«Քաղաքացիական պայամանագիր» կուսակցության համամասնական ցուցակը գլխավորում էր Թալին համայնքի ղեկավարի պաշտոնակատար, ՔՊ-ական Տավրոս Սափեյանը։ «Զարթոնք» կուսակցության ցուցակը գլխավորում էր 2002-2012 թթ.-ին Թալին համայնքը ղեկավարած, ապա ԱԺ «Հանրապետական» խմբակցության պատգամավոր Մնացական Մնացականյանը։ «Հայք» կուսակցության համամասնական ցուցակը գլխավորում էր մարզիչ-մանկավարժ Կարեն Գրիգորյանը։ «Մեր համայնքը» կուսակցությունների դաշինքի ցուցակի առաջին համարը անկուսակցական Տիգրան Հարությունյանն էր։ Դաշինքի թեկնածուների ցանկում գերակշռում են ՀՅԴ-ականները։
Մեկնաբանել