HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ՔՏՀԱ տեսչական մարմինը Էրեբունիում և Նուբարաշենում հակահամաճարակային կանոնների 4 խախտում է հայտնաբերել

Այսօր՝ դեկտեմբերի 6-ին, Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը պարեկային ծառայողների հետ համատեղ վերահսկողական աշխատանքներ է իրականացրել Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջաններում։

ՔՏՀԱ տեսչական մարմինը տեղեկացնում է, որ մշտադիտարկվել են նշված վարչական շրջաններով կանոնավոր և ոչ կանոնավոր ուղևորափոխադրում իրականացնող 30 տրանսպորտային միջոց։

Հայտնաբերվել է հակահամաճարակային կանոնների խախտման 4 դեպք, որոնք վերաբերել են վարորդի կողմից դիմակ չկրելուն։

Խախտումների հիմքով կազմվել են վարչական արձանագրություններ։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter