HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

Մամիկոն Ասլանյանը բացառում է կոալիցիա ձևավորելը

Վանաձոր համայնքի ավագանու ընտրություններում ձայների մեծամասնություն ստացած Մամիկոն Ասլանյանն անցողիկ շեմը հաղթահարած որևէ ուժի հետ քաղաքական համագործակցությունը բացառում է, սակայն հավելում` ավագանու մակարդակով համագործակցություն հնարավոր է:

Այս մասին մեզ հետ զրույցում ասաց Մամիկոն Ասլանյանը:

Հիշեցնենք, որ ընտրությունների արդյունքներով առաջատար է «Ասլանյան դաշինքը», երկրորդ տեղում «Քաղաքացիական պայմանագիրն» է, երրորդում` «Հայաստանի սոցիալիստական աշխատավորական» կուսակցությունը:

Սակայն Ասլանյանի ձայները տոկոսային հարաբերությամբ չեն գերազանցում 50%-ը, նա ստացել է ձայների 38,70%-ը:

Մամիկոն Ասլանյանի վստահեցմամբ` ավագանու ընտրություններում կայուն մեծամասնություն ձևավորելու խնդիր չկա, ձայների մեծամանություն ունենալը հարկավոր է քվեարկությունների համար: Համայնքապետի ընտրության ավագանու նիստին թեկնածուին ընտրվելու համար անհրաժեշտ է 17 ձայն: Ասլանյան դաշինքն, ըստ նախնական հաշվարկների, 15 մանդատ կստանա: Ասլանյանը չի բացառում, որ անցողիկ շեմը հաղթահարած ուժերից իր օգտին քվեարկեն, սակայն նշում է, որ կոալիցիայի մասին որևէ խոսք լինել չի կարող:

«Ես խոստացել եմ քաղաքական ֆորմատով ոչ մի համագործակցության չգնալ, իսկ ավագանու ֆորմատում դրանք արդեն քվեարկություններ են, աշխատանքային պրոցեսներ: Կներեք, եթե մարդն ընդդիմադիր է, բոլոր նախագծերին դե՞մ է քվեարկում, իհարկե ոչ: Հետևաբար մենք արդեն կորոշենք ում հետ ինչ պայմանավորվածություն ձեռք բերել, ոնց աշխատել, որ մեր քաղաքի բնականոն կյանքը չտուժի»,- ասաց նա:

Ասլանյանը վստահեցրեց` անցողիկ շեմը հաղթահարած որևէ ուժի հետ դեռ չի բանակցել, այդ թվում երրորդ տեղը զբաղեցրած փոխքաղաքապետ Արկադի Փելեշյանի հետ:

Նշենք, որ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը դեռ վերջնական չի ամփոփել ՏԻՄ արդյունքները: Հավելենք, որ ՔՊ համայնքապետի թեկնածու, Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանի հետ կապ հաստատել չի հաջողվում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter