HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Սևան» քրեակատարողական հիմնարկ ներնետված փաթեթում թմրանյութ է հայտնաբերվել

2021 թվականի դեկտեմբերի 5-ին՝ ժամը 01:00-ի սահմաններում, Արդարադատության նախարարության «Սևան» քրեակատարողական հիմնարկի ծառայողը պահակետից հայտնել է, որ երկու դիտաշտարակների միջնամասում կատարվել է ներնետում:

Քրեակատարողական ծառայության փոխանցմամբ՝ ահազանգից անմիջապես հետո հիմնարկի ծառայողներն իրականացրել են տեղազննություն և հայտնաբերել ներնետված փաթեթը, որում առկա են եղել ընդհանուր 49,2 գրամ քաշով մարիխուանա տեսակի թմրամիջոցին նմանվող և 0,9 գրամ քաշով դարչնագույն, փոշենման զանգվածներ, ինչպես նաև 9,4 գրամ քաշով սև, կոշտ զանգված և թմրանյութ հանդիսացող սուբուտեքս հիշեցնող «B8» գրառմամբ 1 դեղահաբ:

«Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր, նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն»,- նշվում է հաղորդագրության մեջ:

 

 

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter