HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նախագահը պրոֆեսոր Արամ Սահարյանի հետ քննարկել է երիտասարդ հայ ֆիզիկոսների՝ Սինգապուրում վերապատրաստվելու ծրագրերը

Նախագահի կայքը տեղեկացնում է, որ նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպում է ունեցել ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ԵՊՀ ֆիզիկայի ֆակուլտետի՝ ակադեմիկոս Գ. Սահակյանի անվան տեսական ֆիզիկայի ամբիոնի վարիչ Արամ Սահարյանի հետ:

«Հանդիպմանը մտքեր են փոխանակվել մեր երկրում գիտության և տեխնոլոգիաների զարգացման հեռանկարների շուրջ: Արամ Սահարյանը նախագահին տեղեկություններ է ներկայացրել իրականացվող ծրագրերի և աշխատանքների մասին:

Անդրադառնալով Սինգապուր աշխատանքային այցի ընթացքում Սինգապուրի ազգային համալսարան, ինչպես նաև համալսարանի՝ քվանտային տեխնոլոգիաների կենտրոն և ֆիզիկոս, նոբելյան մրցանակակիր Կոնստանտին Նովոսելովի լաբորատորիա այցելություններին և համալսարանի ու կենտրոնների ղեկավարության հետ հանդիպումներին՝ նախագահ Սարգսյանը նշել է, որ պայմանավորվածություն է ձեռք բերվել երիտասարդ մասնագետների փոխանակման ծրագրերի իրականացման և ԵՊՀ ֆիզիկայի ֆակուլտետի հետ համագործակցության վերաբերյալ:

Կարևորելով աշխարհի առաջատար գիտակրթական և տեխնոլոգիական կենտրոններում երիտասարդ հայ մասնագետների վերապատրաստման ծրագրերի իրականացումը՝ նախագահ Սարգսյանը հույս է հայտնել, որ ԵՊՀ-ի և Սինգապուրի ազգային համալսարանի միջև արդյունավետ փոխգործակցություն կձևավորվի»,-նշված է կայքում: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter