HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հակոբ Տեր-Խաչատուրյանին

Դեկտեմբերի 7-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հակոբ Տեր-Խաչատուրյանին։

Մայր Աթոռի մամուլի ծառայությունը տեղեկացնում է, որ հանդիպմանն անդրադարձ է կատարվել Հայաստանի և Արցախի առջև ծառացած մարտահրավերներին, մասնավորապես հայրենիքի սահմաններին և սահմանամերձ բնակավայրերում առաջացած անվտանգային խնդիրներին, կարևորվեց համընդհանուր ջանքերի մեկտեղումը՝ ի նպաստ առկա հարցերի հաղթահարման և հայրենիքի զորացման։

Զրույցի ընթացքում խոսվել է նաև սփյուռքի համայնքներում առկա կացության և ազգային կառույցների կարևոր առաքելության մասին ազգային ինքնության ու միասնականության պահպանման գործում։ Ընդգծվել է նաև հայրենիք-սփյուռք կապերի առավել ամրապնդման անհրաժեշտությունը։ 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter