HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Արմավիր» քրեակատարողական հիմնարկի խորդանոցներում հայտնաբերվել են արգելված իրեր

Դեկտեմբերի 6-ին Արդարադատության նախարարության «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի ծառայողները կատարել են խուզարկություններ հիմնարկի մասնաշենքերից մեկի խորդանոցներում:

Քրեակատարողական ծառայության փոխանցմամբ՝ իրականացված գործողությունների արդյունքում երկու խորդանոցներում պատրաստված թաքստոցներից հայտնաբերվել են 6,55 գրամ քաշով սպիտակ, փոշենման զանգված, ներարկիչ, ներարկչի 2 ասեղ, ապակյա սրվակ և բամբակ, ինչպես նաև՝ 4 բջջային հեռախոս, 2 wi-fi սարք, անլար ականջակալ և 54 հատ գործարանային արտադրության խաղաքարտ:

«Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր, նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն»,- նշված է հաղորդագրության մեջ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter