
Գրանցվել է կորոնավիրուսի 410 նոր դեպք. մահացել է 10 մարդ
Հայաստանում կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվն ավելացել է 410-ով՝ ընդհանուր կազմելով 341 468: Նախօրեին կատարվել է 8485 թեստավորում (ընդհանուր՝ 2 419 770): Այս մասին հաղորդում է Առողջապահության նախարարությունը:
Մահացել է 10 մարդ: Կորոնավիրուսից մահացության դեպքերի ընդհանուր թիվը 7728 է:
Առողջացել է ևս 408 քաղաքացի, և այժմ նրանց ընդհանուր թիվը հասել է 322 814-ի:
Այս պահին փաստացի բուժում է ստանում 9462 քաղաքացի:
Նախօրեին արձանագրվել է մահվան 7 դեպք, երբ պացիենտն ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 1464 է։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել