HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

Հրաչյա Հակոբյան. «Գերասիմը մեղավոր չէ, մեղավոր են իր շեֆերը, քաղաքական հայրերը իրեն այստեղ բերելու համար»

Իշխանական պատգամավոր Հրաչյա Հակոբյանը չի ցանկանում անդրադառնալ երեկ խորհրդարանում իր մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպին: Հիշեցնենք, որ ըստ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանի` իրենց խմբակցության երեք օգնականի ԱԺ փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանի աշխատակազմից հրավիրել են սուրճ խմելու, սակայն մի քանի տասնյակ ՔՊ-ականներ ներխուժել են սենյակ և հարվածել օգնականներին:

Հակոբյանն այսօր լրագրողների հարցերին ի պատասխան ասաց, որ երեկ Freenews-ի եթերում խոսել է միջադեպի մասին:

«Կարճ կարող եմ ասել հետևյալը` այդ երիտասարդը, որքանով հիշում եմ անունը՝ Գերասիմ, ինքը մեղավոր չէ: Մեղավոր են իր շեֆերը, քաղաքական հայրերը իրեն այստեղ բերելու համար: Ես ունեմ տեղեկություն, որ նա անցնում է Արարատ Միրզոյանի դեմ մահափորձի և մեկ այլ քրեական գործով»,- ասաց Հակոբյանը` դատապարտելով նման մարդուն խորհրդարանում աշխատանք տալը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter