
ԱԺ-ում քննարկվեց 2022 թվականի բյուջեի նախագծի լրամշակված տարբերակը
2022 թվականի պետական բյուջեի դեֆիցիտը նվազել է 6 մլրդ 736.3 մլն դրամով: Այս մասին խորհրդարանում հայտնեց Ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը:
«Լրամշակված նախագծով նախատեսվում է 1 տրլն 947.8 մլրդ դրամ եկամուտ, բյուջեի ծախսերը կազմում են 2 տրլն 184 մլրդ դրամ, իսկ դեֆիցիտը՝ 236.2 մլրդ դրամ»,- ասաց նա:
Նախարարի խոսքով` եկամուտների գծով զուտ ավելացումները կազմել են 1 մլրդ 548.3 մլն դրամ, որից հարկային եկամուտներն ավելացել են 82.8 մլն դրամով:
Փոփոխությունների արդյունքում պետբյուջեի ծախսերը նվազել են 5 մլրդ 187.9 մլն դրամով: Կանխատեսվում է 7% տնտեսական աճ:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել