HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հյուպատոսական հարցերի շուրջ խորհրդատվություններ Հայաստանի եւ Իրանի ԱԳՆ միջև

Մայիսի 1-2-ին Թեհրանում տեղի է ունեցել Իրանի Իսլամական Հանրապետության և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունների միջև հյուպատոսական հարցերի շուրջ խորհրդատվությունների համատեղ 8-րդ նիստը:

Կողմերը քննարկել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի լայն շրջանակ, անդրադարձել յոթերորդ նիստի ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների կատարմանը և գոհունակությամբ նշել  հյուպատոսական, դատական և իրավական ոլորտներում համագործակցության դրական տեղաշարժի մասին: Դրական է գնահատվել նաև Նուրդուզ-Մեղրի սահմանակետում համապատասխան ծառայությունների ներկայացուցիչների փոխադարձ  հանդիպումների  կապակցությամբ, իրենց օժանդակությունն են հայտնել երկու երկրներում թմրանյութերի տարածումը կանխարգելող  համապատասխան  մարմինների  համագործակցության ընդլայնման առնչությամբ:

Համատեղ նիստի ավարտին ՀՀ ԱԳՆ հյուպատոսական վարչության պետ Հակոբ Հաջի-Հակոբյանը և ԻԻՀ ԱԳՆ հյուպատոսական գլխավոր վարչության պետ Սեյյեդ Հոսեյն Միր Ֆախխարը ստորագրել են համապատասխան Փոխըմբռնման հուշագիր:

Հակոբ Հաջի-Հակոբյանին ընդունել է ԻԻՀ ԱԳ նախարարի մեջլիսի և հյուպատոսական  հարցերով տեղակալ Հոսեյն Ղաշղավին: Կողմերը պայմանավորվել են հյուպատոսական հարցերի շուրջ խորհրդատվությունների համատեղ 9-րդ նիստը գումարել Երևանում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter