HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Կեղծ տվյալներ մուտքագրելով՝ Զինծառայողների ապահովագրության հիմնադրամից 2,7 մլն դրամ գումար են ստացել

Ռազմական ոստիկանությունում նախապատրաստված նյութերով փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ 2021թ. hունվարին ՊՆ տարբեր ստորաբաժանումների համապատասխան պաշտոնատար անձինք, պատասխանատու լինելով մարտական գործողությունների ընթացքում գերության մեջ հայտնված կամ գտնվելու վայրն անհայտ զինծառայողների և այլ անձանց տվյալների ճշտման և հավաքագրման հանձնաժողովից ստացված անվանացանկերում ընդգրկված անձանց զինծառայող կամ կամավորագրված անձ հանդիսանալու հանգամանքը հաստատելու և նրանց ընտանիքի անդամների տվյալները ճշգրտելու համար, ծառայության նկատմամբ դրսևորել են անփույթ վերաբերմունք։ Այս մասին ասվում է ՊՆ հաղորդագրությունում։

Պաշտպանության նախարարության փոխանցմամբ՝ զինծառայողների առողջապահական, սոցիալական պաշտպանության և վետերանների հարցերով գլխավոր վարչություն ներկայացված անվանացանկում ընդգրկել են զինծառայող կամ կամավորագրված անձ չհանդիսացող քաղաքացի Ռ.Ա.-ի տվյալները, ինչն առաջացրել է ծանր հետևանքներ` առանց բավարար հիմքերի Ռ.Ա.-ի ընտանիքի անդամներին Զինծառայողների ապահովագրության հիմնադրամից մինչ օրս փոխանցվել է 2 մլն 700 հազար դրամ գումար:

Դեպքի առթիվ Քրեական օրենսգրքի 376-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով (Անփույթ վերաբերմունքը ծառայության նկատմամբ) 2021թ․ դեկտեմբերի 7-ին ՊՆ ռազմական ոստիկանությունում հարուցվել է քրեական գործ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter