
ԿԳՄՍ նախարար. «Ակնկալում ենք, որ մեզ մոտ սեպտեմբերից կդասավանդվի նաև վրացերեն»
Հայաստանի դպրոցներում սեպտեմբերից կարող է վրացերեն դասավանդվել: Այս մասին Ազգային ժողով-Կառավարություն հարցուպատասխանին ասաց Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը:
Նախարարությունն առարկայի դասավանդման ծրագիր և չափորոշիչներ է մշակում: Նրա խոսքով` վրացերենի ուսուցումը համարում են առաջնահերթություն:
«Եվ մենք այժմ վրացերենի դասավանդման ծրագիր և չափորոշիչներ ենք մշակում: Ակնկալում ենք, որ մեզ մոտ սեպտեմբերից կդասավանդվի նաև վրացերեն»,- ասաց Վահրամ Դումանյանը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել