HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Համլետ Բատիկյանը նշանակվել է ՊՆ գլխավոր քարտուղարի պաշտոնակատար

Պաշտպանության նախարարության գլխավոր քարտուղարի ժամանակավոր թափուր պաշտոնը զբաղեցնելու համար Համլետ Գագիկի Բատիկյանի հետ կնքվել է ժամկետային աշխատանքային պայմանագիր: Այս մասին հաղորդում է ՊՆ մամուլի ծառայությունը։

Հիշեցնենք՝ Համլետ Բատիկյանը 2020թ․ ապրիլի 30-ին նշանակվել էր Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության գլխավոր քարտուղար։ Նախարարն այդ ժամանակ Սուրեն Պապիկյանն էր։

Պապիկյանի փոխվարչապետ նշանակվելուց հետո Համլետ Բատիկյանը նշանակվեց փոխվարչապետի գրասենյակի ղեկավար։

Հիմա էլ, փաստորեն, երբ Սուրեն Պապիկյանը նշանակվել է պաշտպանության նախարար, Համլետ Բատիկյանը կզբաղեցնի ՊՆ գլխավոր քարտուղարի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter