ՃՏՊ Սյունիք գյուղի սկզբնամասում․ վարորդը հոսպիտալացման ճանապարհին մահացել է
Դեկտեմբերի 8-ին, ժամը 22։49-ին Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սյունիք գյուղի սկզբնամասում տեղի է ունեցել ՃՏՊ։
Արտակարգ իրավիճակների նախարարության փոխանցմամբ՝ դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ «Mercedes-Benz E320» մակնիշի ավտոմեքենան (վարորդ` Վ. Հ., ծնված 1971 թ․) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել ճամփեզրին կայանած «KamAZ» մակնիշի ավտոմեքենային:
Փրկարարները հոսանքազրկել են «Mercedes-Benz E320» մակնիշի ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը և վարորդին մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային․ վերջինս հոսպիտալացման ճանապարհին մահացել է:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել