
Խորհրդարանն ընդունեց 2022թ. պետական բյուջեի մասին օրենքի նախագիծը
Ազգային Ժողովն ընդունեց 2022 թվականի պետական բյուջեի մասին օրենքի նախագիծը:
Կողմ քվեարկեց իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության 65 պատգամավոր, ընդդիմությունը ներկայացնող 19 պատգամավոր, մեկ հոգի ձեռնպահ մնաց՝ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Իշխան Զաքարյանը:
Պետբյուջեի նախագծով կանխատեսվում է ապահովել 7 տոկոս տնտեսական աճ եւ 1 տրլն 947.8 մլրդ դրամ եկամուտ։ Ծախսերը կազմում են 2 տրլն 184 մլրդ դրամ, իսկ դեֆիցիտը՝ 236.2 մլրդ դրամ:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել