HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գայանե Հովսեփյան

Գյումրիում 37 փողոց կասֆալտապատվի, կփոխվի նաև արտաքին լուսավորության ցանցը

Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի աջակցությամբ իրականացվող «Գյումրու քաղաքային ճանապարհներ» ծրագրի շրջանակում Կառավարությունը մոտ 948,3 մլն դրամ կհատկացնի կապալառու և մատակարար կազմակերպությունների հետ կնքված 3 պայմանագրով 2021 թ.-ին ստանձնած պարտավորությունների ամբողջ ծավալով կատարման համար։ Որոշումն ընդունվեց գործադիրի նոյեմբերի 9-ի նիստում։

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը տեղեկացրեց, որ այս ծրագիրը 2 կարևոր բաղադրիչ ունի՝ մեկը փողոցների բարեկարգումն է, մյուսը՝ էներգախնայող արտաքին լուսավորության ցանցը:

«Ծրագրի ընդհանուր գումարը 23,84 մլն եվրո է, շինարարական աշխատանքները սկսվել են 2019 թվականից: 15,4 մլն եվրոն ուղղված է ճանապարհների, փողոցների և հարակից ենթակառուցվածքների հիմնանորոգմանը, 6,5 մլն եվրոն նախատեսված է արտաքին լուսավորության ցանցի համար: Ընդհանուր առմամբ, նախատեսված է 26 կմ ճանապարհների ասֆալտապատում, դա 37 փողոց է Գյումրիում՝ իրենց բոլոր ենթակառուցվածքներով, նաև հարակից հատվածներում փողոցներում լուսավորության ցանցի փոփոխման ծրագրեր, և 2022 թ.-ի կեսին կունենանք բոլոր այդ 26 կիլոմետրն ավարտված, ինչպես նաև 3 հրապարակը ու լուսավորության ամբողջ ցանցն անցկացված»,- հայտնեց Սանոսյանը։

Նախարարի հավաստմամբ՝ ծրագիրը կավարտվի հաջորդ տարի։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter