HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Ռուստամ Մուրադով. «Գերիների վերադարձի հարցը պետք է ամբողջությամբ փակվի»

Ադրբեջանցի բոլոր ռազմագերիները, որոնք 2020 թվականի 44-օրյա պատերազմի ժամանակ գերեվարվել էին, վերադարձվել են, իսկ հայ գերիների վերադարձի ուղղությամբ աշխատանքները ներկա պահին շարունակվում են։ Այդ մասին TACC գործակալությանը հայտնել է ՌԴ Հարավային զինվորական շրջանի զորքերի հրամանատարի տեղակալ, Արցախում ՌԴ խաղաղապահ ուժերի նախկին հրամանատար Ռուստամ Մուրադովը։ 

«Ներկայումս ադրբեջանական կողմի բոլոր զինծառայողները վերադարձվել են, իսկ հայ ռազմագերիների վերադարձի շուրջ աշխատանքը շարունակվում է։ Կա դրական միտում, կա ըմբռնում։ Կարծում եմ, որ այդ հարցը պետք է ամբողջությամբ փակվի։ Եվ ռուս խաղաղապահներն այդ գործն ավարտին կհասցնեն»,- նշել է Մուրադովը։

Նա ընդգծել է, որ գերիների վերադարձի շուրջ աշխատանքը գնահատում է որպես խաղաղապահի քաղաքացիական պարտք։ «Որպես զինվորական ես հասկանում եմ, թե ովքեր են ռազմագերիները, ինչ զգացումներ են նրանք ունեցել՝ գտնվելով գերության մեջ։ Ես հիշում եմ առաջին թռիչքը, երբ մենք մեկնեցինք Բաքու և վերադարձի ճանապարհին ես տեսա այն զինծառայողների դեմքերը, որոնք արդեն հասել էին Երևանի Էրեբունի ռազմաբազա։ Դրանք արցունքներ էին, նրանք չէին հավատում, որ տուն են վերադառնում»,- ասել է Մուրադովը։ 

Վերջին անգամ ադրբեջանական կողմը Հայաստանին է վերադարձրել 10 գերու, որոնք գերեվարվել էին 2021 թվականի նոյեմբերի 16-ին՝ հայ-ադրբեջանական շփման գծի արևելյան հատվածում տեղի ունեցած մարտական գործողությունների արդյունքում։ Փոխարենը հայկական կողմը տվել էր ականապատ դաշտերի քարտեզներ։ Թե որ ականապատ դաշտերի քարտեզների մասին է խոսքը, կողմերը չեն մանրամասնում։

Լուսանկարը՝ Sputnik / Сергей Аверин

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter