HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ՔՏՀԱ տեսչական մարմինը վերահսկել է Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների հանրային տրանսպորտը

Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 9-ին պարեկային ծառայության հետ համատեղ մշտադիտարկել է մայրաքաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների և դրանց հարակից տարածքների հանրային տրանսպորտը։ 

«Տեսչական մարմնի տրանսպորտային անվտանգության մասնագետները հանրային տրանսպորտի կանգառի կետերում, մասնավորապես՝ Կորյուն-Հերացի-Չարենցի փողոց խաչմերուկում դիտարկել են ուղևորափոխադրում կատարող 36 տրանսպորտային միջոց։ Հայտնաբերվել է հակահամաճարակային կանոնների 2 խախտում։ Դիմակ չկրելու հիմքով կազմվել են վարչական արձանագրություններ։ 

Հանրային տրանսպորտում հակահամաճարակային COVID-19-ի կանոնների պահպանման նկատմամբ վերահսկողությունն առաջիկա օրերին ևս կշարունակվի»,- նշված է հաղորդագրության մեջ։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter