HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մահվան ելքով վթար Ոսկետափ գյուղի ճանապարհին

Հայաստանի ոստիկանությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 9-ին, ժամը 8.00-ի սահմաններում, Արարատի մարզի Ոսկետափ գյուղի միջհամայնքային ճանապարհին իրար են բախվել «Հունդաի Տուքսոն» և «Միցուբիշի» մակնիշի մեքենաներ: «Հունդաի Տուքսոնի» 71-ամյա ուղևոր Հասմիկ Զախարյանը մահացել է, իսկ «Միցուբիշիի» 69-ամյա վարորդը և «Հունդայի Տուքսոնի» 13-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:

«Կատարվում է նախաքննություն»,- հայտնում են ոստիկանությունից: 

Քննչական կոմիտեում այդ դեպքի առնչությամբ քրեական գործ է հարուցվել Քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասով։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter