HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

ԱՄՆ-ում ստեղծվել է կորոնավիրուսի արհեստական հակամարմիններ պարունակող դեղամիջոց

ԱՄՆ-ում կիրառման է թույլատրվել SARS-CoV-2 կորոնավիրուսի սինթետիկ հակամարմիններ պարունակող դեղամիջոց։ Դեկտեմբերի 8-ին ԱՄՆ սննդամթերքի և դեղորայքի որակի սանիտարական վերահսկողության վարչությունը (FDA) Evusheld անունը կրող դեղամիջոցի կիրառման արտակարգ թույլտվություն է տվել, որը մշակվել է AstraZeneca ընկերության կողմից։ 

FDA-ում զգուշացրել են, որ այդ դեղամիջոցը չի համարվում այլընտրանք այն մարդկանց համար, որոնց խորհուրդ է տրվում պատվաստվել կորոնավիրուսի դեմ։ Այն նախատեսված է թույլ իմունային համակարգ ունեցող մարդկանց համար, ինչպես նաև նրանց, որոնք չեն կարող պատվաստվել՝ բժշկական կամ ուժեղ ալերգիայի պատճառներով։ Evusheld-ը թույլատրվում է նշանակել 12-ից բարձր պացիենտների համար։ 

Evusheld-ը պարունակում է սինթետիկ հակամարմինների երկու տեսակների համադրություն, որոնք ներարկվում են երկու դեղաչափով՝ մեկը մյուսի հետևից։ Այդ հակամարմինները իմունային համակարգին օգնում են պայքարել կորոնավիրուսի դեմ։ FDA-ի տվյալներով՝ այդ դեղամիջոցը կես տարվա ընթացքում օգնում է պաշտպանվել կորոնավիրուսով վարակվելուց։ Այն չեն կարող օգտագործել արդեն իսկ վարակված պացիենտները։

Լուսանկարը՝ Associates Press գործակալության

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter