HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ԱԺ նախագահը պատգամավորներին պարգեւատրել է Պատվո մեդալներով

Ազգային ժողովի նախագահ Սամվել Նիկոյանի կարգադրությամբ, ակտիվ եւ արդյունավետ պատգամավորական գործունեության համար մայիսի 2-ին հադիսավոր պայմաններում ՀՀ ԱԺ Պատվո մեդալով պարգեւատրվեցին պատգամավորներ:

Խորհրդարանի ղեկավարը պարգեւատրեց Արամ Սաֆարյանին, ով ղեկավարում է ԵԱՀԿ ԽՎ-ում հայկական պատվիրակությունը, ՀՀ Ազգային ժողովի եւ ՌԴ Դաշնային ժողովի միջեւ համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի համանախագահն է, նաեւ` Արեգ Ղուկասյանին, ով ՍԾՏՀ ԽՎ-ում հայկական պատվիրակության անդամ է ու միաժամանակ Վեհաժողովի փոխնախագահը: Պրն Նիկոյանը շնորհակալություն հայտնեց պատգամավորներին իրենց գործառույթներն արդյունավետ իրականացնելու եւ միջազգային խորհրդարանական կառույցներում հետեւողական  աշխատանքի շնորհիվ մեր երկրի համար բարենպաստ որոշումների հասնելու համար:

ԱԺ նախագահը պատգամավոր Արմեն Մխիթարյանին  հանձնեց Բանակի օրվա առթիվ վերջինիս ստացած ՀՀ ԱԺ Պատվո մեդալը: Պատգամավորը, խորհրդարանի ղեկավարի  խոսքով, լինելով արցախյան ազատամարտի մասնակից, նաեւ` ՀՀ Աղֆանստանի պատերազմի վետերանների միության նախագահ, մեծ ներդրում ունի հայրենիքի պաշտպանության գործում:

Արդյունավետ խորհրդատվական առաքելություն իրականացնելու համար ՀՀ-ում Եվրամիության խորհրդատվական խմբի ժողովրդավարական կառույցների ամրապնդման հարցերով խորհրդատու Էդուարդո Լորենցո Օչոան նույնպես արժանացավ ԱԺ Պատվո մեդալի: Ազգային ժողովի նախագահը բարձր գնահատեց վերջինիս առաքելությունը թե խորհրդարանում եւ թե եվրոպական կառույցներում հայկական պատվիրակության հետ համատեղ աշխատանքում:

Արամ Սաֆարյանը պարգեւատրվածների անունից շնորհակալություն հայտնեց բարձր գնահատականի համար: Նա նշեց, որ իրենց գործընկերի հետ համագործակցության արդյունքում է հաջողվել երկիրը լավագույնս ներկայացնել միջազգային խորհդարանական  կառույցներում:

ԱԺ հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչություն

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter