HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ԵՄ-ն 4 մլն եվրոյի ներդրում է կատարում Հայաստանում ՄԱԱԶԿ-ի հետ տեխնիկական աջակցության ծրագրի շրջանակում

Այսօր Եվրոպական միությունը, Միավորված ազգերի կազմակերպության արդյունաբերական զարգացման կազմակերպության (ՄԱԱԶԿ ) հետ ստորագրել են Մասնակցության մասին համաձայնագիր` Հայաստանում ՄԱԱԶԿ-ի հետ իրականացվելիք տեխնիկական աջակցության ծրագրի շրջանակում 4 մլն եվրո ներդրում կատարելու վերաբերյալ։ 

««Մենք ուրախ ենք աջակցել Հայաստանում կայուն տնտեսական զարգացմանը՝ ի շահ ՀՀ բոլոր քաղաքացիների։ Սննդամթերքի անվտանգության և առողջապահության ոլորտների կատարելագործումը, կլիմայի փոփոխության մեղմացումը և շրջակա միջավայրի նկատմամբ հոգատարությունը որակի ենթակառուցվածքի օգուտներից են: Առևտրի բարելավված  մրցունակությունը և այդ ուղղությամբ առաջարկվող օգուտների արդյունավետ օգտագործումը մեզ թույլ կտան ավելի համապատասխանել Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի ոգուն»,- նշել է Հայաստանում ԵՄ պատվիրակության համագործակցության բաժնի ղեկավար Ֆրենկ Հեսսը։

Այս գործողությունը համապատասխանում է ԵՄ-ի և Հայաստանի Հանրապետության կողմից «Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի» (ՀԸԳՀ) դրույթներով ստանձնած պարտավորություններին, այն արդյունքում կհանգեցնի առևտրի մրցունակության բարելավմանը և ՀԸԳՀ-ի նախատեսված օգտակար դրույթների  բովանդակալից իրականացմանը: Ծրագիրը «Ստանդարտացման և չափագիտության ազգային մարմնի» ինստիտուցիոնալ հզորացման, միջազգային առաջարկություններին և լավագույն փորձին համապատասխան, իրավական, կարգավորող և կառավարման համակարգի բարելավման միջոցով կօժանդակի Հայաստանի չափագիտության համակարգի արդիականացմանը, միջազգային և տարածաշրջանային չափագիտության ոլորտում Հայաստանի մասնակցության ակտիվացմանը, ինչպես նաև «Չափագիտության ինստիտուտների եվրոպական ասոցիացիայի» (EURAMET) հետ փոխգործակցությանը։ Ծրագիրը կօգնի ստեղծել տրամաչափարկման  չորս լաբորատորիա՝ չափման ստանդարտների, չափիչ գործիքների, չափումների և տրամաչափարկման կարողությունները զարգացնելու համար անհրաժեշտ սարքավորումների գնման, տեղադրման և գործարկման միջոցով, ինչպես նաև նախապատրաստել լաբորատորիանների միջազգային հավատարմագրման գործընթացը: Այս ծրագրի արդյունքում շահագրգիռ կողմերին կտրամադրվեն կայուն և միջազգայնորեն ճանաչված չափագիտության ծառայություններ: Գործողության իրականացման արդյունքում Հայաստանը կարող է հմտորեն օգտվել ՀԸԳՀ-ի առավելություններից, բարելավել Հայաստանում արտադրված արտադրանքի որակը և ապահովել Հայաստանի փորձարկման լաբորատորիաների կողմից տրված համապատասխանության գնահատման փաստաթղթերի միջազգայնորեն ճանաչումը, ինչն ի վերջո թույլ կտա ավելացնել ԵՄ-ի և այլ արտաքին շուկաների հետ առևտրի ծավալները։ 

Որակի ենթակառուցվածքի (ՈԵ) առաքելությունը չի սահմանափակվում միայն առևտրի ոլորտով։ Կայուն որակի ենթակառուցվածքը խթան է հանդիսանում նաև այլ բնագավառների, ներառյալ՝ սննդամթերքի  անվտանգության ապահովման, առողջապահության, կլիմայի փոփոխության և շրջակա միջավայրի համար: Եվրոպական միությունը ևս մեկ անգամ հաստատում է, որ Հայաստանի կողքին է և ամրապնդում է Հայաստանի կառավարության կողմից կառուցվածքային բարեփոխումներ պլանավորելու և իրականացնելու համար անհրաժեշտ ռազմավարական և տեխնիկական կարողությունները»,- նշված է Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության տարածած հաղորդագրությունում:

Մեկնաբանություններ (1)

HAGOP
THANK YOU E.U. FOR MONEY!!!!! PUT E.U. PEEEOPLE IN ARMEEENIA IN CHARGE OF MONEY SO CORRUPT ARMEEENIAN LEEEDERS NOT STEEEL MONEY!!!!! 30 YEEERS AND BILLIONS OF $$$$ STEEEL AND WASTE!!!! ARMEEENIA CAN BE POWER AND RICH NOW!!!! TOO BAD!!!!!

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter