HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արաքս Մամուլյան

Դեկտեմբերի 4-ին Հայաստան վերադարձած գերիների մի մասին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել

Դեկտեմբերի 4-ին Հայաստան վերադարձված 11 գերիների մի մասին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 365-րդ հոդվածով, այսինքն՝ մարտական հերթապահության կամ մարտական ծառայություն կրելու կանոնները խախտելը, նրանց կալանավորելու միջնորդություններ են ներկայացվել դատարան:

Իրավապահ համակարգում «Հետք»-ի աղբյուրների փոխանցմամբ՝ մեղադրյալների թիվը 5 է, սակայն Քննչական կոմիտեն այս պահին դեռևս մանրամասներ չի հայտնում:

Մեղադրյալներից Ն.Ե.-ի պաշտպան Կարմեն Պողոսյանը մեզ հետ զրույցում ասաց, որ իր պաշտպանյալն, ով  գերեվարվել է նոյեմբերի 16-ին Ջերմուկի դիրքերից ու Հայաստան վերադարձել դեկտեմբերի 4-ին, մեղադրվում է Քրեական օրենսգրքի 365-րդ հոդվածի 3-րդ մասով, այսինքն՝ մարտական հերթապահության կամ մարտական ծառայություն կրելու կանոնները խախտելը, որն առաջացրել է ծանր հետևանքներ: Թե կոնկրետ ինչ գործողությամբ կամ անգործությամբ է դրսևորվել  Ն.Ե.-ի արարքը, պաշտպանը չի մանրամասնում՝ հղում կատարելով նախաքննական գաղտնիքին: Նշենք, որ այսօր Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը՝ նախագահությամբ դատավոր Գևորգ Պողոսյանի քննել է Ն.Ե.-ին կալանավորելու վերաբերյալ վարույթն իրականացնող մարմնի միջնորդությունն ու մերժել այն՝ մեղադրյալի նկատմամբ այլ խափանման միջոց ընտրելու հարցի լուծումը թողնելով վարույթն իրականացնող մարմնի հայեցողությանը:

Դատարանի մեկ այլ դատավոր քննել է մեղադրյալ Ս.Ա.-ին կալանավորելու վերաբերյալ միջնորդությունն ու այն բավարարել: Ս.Ա.-ին ևս մեղադրանք է առաջադրված Քրեական օրենսգրքի 365-րդ հոդվածի 3-րդ մասով: Վերջինս մեղադրանքը չի ընդունել:

Մեկ այլ մեղադրյալի՝ Ա.Մ.-ին կալանավորելու վերաբերյալ միջնորդությունը դեռևս չի քննվել: Վերջինիս պաշտպան Ալեքսան Թումասյանը «Հետքի» հետ զրույցում ասաց, որ իր պաշտպանյալը ևս չի ընդունում մեղադրանքը:

Հիշեցնենք, որ նոյեմբերի 16-ին Պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն էր տարածել, որտեղ նշվում էր, որ ադրբեջանական ԶՈւ ստորաբաժանումները հերթական սադրանքն են նախաձեռնել ՀՀ արևելյան սահմանագոտու ուղղությամբ՝ գնդակոծության ենթարկելով հայկական դիրքերը։

ԶՈւ ստորաբաժանումները դիմել են պատասխան գործողությունների՝ հակառակորդի առաջխաղացումը կանխելու նպատակով։ Ավելի ուշ, հայտնի դարձավ, որ կողմերը կիրառում են նաև զրահատեխնիկա և հրետանի։

Ավելի ուշ, պաշտպանական գերատեսչությունը հայտարարեցոր հայկական կողմը կորցրել է երկու մարտական դիրք, կան զոհեր, վիրավորներ ու գերիներ: Դեկտեմբերի 4-ին 11 գերի վերադարձվեց Հայաստան:

Մեկնաբանություններ (1)

Anto Pashayan
Send very poor Armenians from poor families to the front. Give them poor weapons against a great enemy. Fight for mafia controlled Russian puppet. It wouldn't be hard for turks to penetrate their psychology. These 18 year olds know most Armenians want to leave Armenia to any other country, INCLUDING TURKEY, for work. Many of the women do. Lets not be quick to condemn these soldiers. Lets not forget that the house is divided, as is Armenain tradition in politics going back thousands of years. Give them a pardon. Armenia had 30 years to negotiate, while Aliyev sent satellites to space and bought drones and increased military budget year after year. Armenian leaders meanwhile served the Russians, while the Russians grew closer and closer to turkey and azerbaijan. Anyone who has served in any military knows thats a recipe for disaster. Soldier morale is important.

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter