
Իշխան Զաքարյանը դուրս է եկել «Պատիվ ունեմ» խմբակցությունից
Իշխան Զաքարյանը դուրս է եկել «Պատիվ ունեմ» խմբակցությունից: Այս մասին ԱԺ նիստում հայտարարեց ԱԺ փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանը: Նրա խոսքով՝ Զաքարյանը գրավոր դիմել է ԱԺ նախագահին, հայտնել, որ դուրս է գալիս խմբակցությունից և կգործի որպես անկախ պատգամավոր:
Հիշեցնենք, որ Իշխան Զաքարյանը երեկ ձեռնպահ է քվեարկել պետական բյուջեի նախագծին, մյուս ընդդիմադիր պատգամավորները դեմ էին քվեարկել:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել