Տարակարգ ստանալու համար ուսուցիչները պետք է դիմեն մինչև դեկտեմբերի 15-ը
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը տեղեկացնում է, որ հանրակրթական ուսումնական հաստատության ուսուցչի որակավորման տարակարգ ստանալու համար ուսուցիչները կարող են դիմում ներկայացնել մինչև սույն թվականի դեկտեմբերի 15-ը։
«2021 թվականին իրականացված ուսուցիչների վերապատրաստման գործընթացի ավարտից հետո ԿԳՄՍ նախարարի հրամաններով ձևավորվել են ատեստավորման հանձնաժողովներ` ուսուցիչների ատեստավորման գործընթացը սույն թվականի դեկտեմբերի 10-ից 27-ն իրականացնելու նպատակով։
2021 թվականին վերապատրաստված ուսուցիչները տարակարգ ստանալու համար կարող են դիմել ուսուցիչների ատեստավորման ավարտից հետո՝ հանրակրթական ուսումնական հաստատության ուսուցչի որակավորման տարակարգի շնորհման համար անհրաժեշտ բոլոր փաստաթղթերի առկայության պարագայում՝ Կրթության և գիտության նախարարի 2013 թվականի օգոստոսի 15-ի N 1031-Ն հրամանով սահմանված փաստաթղթերի ցանկին համապատասխան։
Փաստաթղթերի ընդունման գործընթացը կվերսկսվի 2022 թվականի հունվարի 16-ից»,- ասված է ԿԳՄՍ նախարարության հաղորդագրության մեջ։
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել