HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հայտարարություն՝ ի զորակցություն լրագրող Թաթուլ Հակոբյանի

Մի շարք լրագրողական և հասարակական կազմակերպություններ, ինչպես նաև անհատներ հայտարարություն են տարածել լրագրող Թաթուլ Հակոբյանի հասցեին հնչած հաշվեհարդարի սպառնալիքների վերաբերյալ։

Հիշեցնենք, որ Թաթուլ Հակոբյանն ինքն էր հայտնել այդ մասին՝ դիմելով իրավապահներին, լրագրողական կազակերպություններին, Մարդու իրավունքների պաշտպանին և գլխավոր դատախազին։

ՀԿ-ների հայտարարությունը ներկայացնում ենք ստորև․

Մենք՝ ներքոստորագրյալ քաղաքացիներս և կազմակերպությունները, խստորեն դատապարտում ենք լրագրող, հետազոտող, «Հայկական ուսումնասիրությունների ԱՆԻ» հիմնադրամի ղեկավար Թաթուլ Հակոբյանի և նրա գործունեության դեմ վերջերս ծավալվող ատելության և սպառնալիքի արշավը։

Անձի ազատ խոսքի և կարծիքի արտահայտումը, արժանապատվության հանդեպ հարգանքը, լրագրողի օրինական գործունեության անձեռնմխելիությունը ժողովրդավարության հիմնասյուներից են։ Անձի այդ և այլ իրավունքների պաշտպանությունն ամրագրված է ՀՀ Սահմանադրության մեջ և օրենքներում, ուստի պետությունը պարտավոր է ապահովել այդ իրավունքների պատշաճ իրացումը և դրանց պաշտպանությունը։ Կարծիքների, գաղափարների արտահայտումը, բանավեճն ու խնդիրների լուծումների որոնումները որևէ կերպ չպետք է խոչընդոտվեն բռնությամբ, ատելության խոսքով, հաշվեհարդարի սպառնալիքով կամ այլ անօրինական գործողությամբ: Բացի այդ, հանրային բանավեճի խոչընդոտումը կամ խափանումը բռնությամբ կամ բռնության սպառնալիքով չի լուծում բանավեճի առարկա խնդիրները:

Կոչ ենք անում Հայաստանի Հանրապետության իշխանություններին՝ օրենքով սահմանված կարգով, քննության առնել լրագող, հասարակական գործիչ Թաթուլ Հակոբյանի հայտարարությունը հաշվեհարդարի սպառնալիքների մասին, բացահայտել և օրենքի շրջանակում պատասխանատվության ենթարկել այդ արշավի կազմակերպիչներին ու իրականացնողներին։ 

Բաց հասարակության հիմնադրամներ – Հայաստան

Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն

Կանանց աջակցման կենտրոն

Հանուն հավասար իրավունքների կրթական կենտրոն

«Հոդված 3» ակումբ

Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբ

Իրավունքի զարգացման և պաշտպանության հիմնադրամ

Հանրային լրագրության ակումբ

Կանանց ռեսուրսային կենտրոն

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ

Խտրականության դեմ պայքարի և հանուն հավասարության կոալիցիա

Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների ՀԿ

Իրազեկ քաղաքացիների միավորում ՀԿ

Հետաքննող լրագրողներ ՀԿ

Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոն

Ալիք Մեդիա Հայաստան

Հայ առաջադեմ երիտասարդություն ՀԿ

Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն ՀԿ

«Փինք» իրավապաշտպան ՀԿ

Խաղաղության երկխոսություն ՀԿ

Քաղաքականության հետազոտական կենտրոն

Լևոն Բարսեղյան

Դավիթ Մելիք-Նուբարյան

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter