HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ՔՏՀԱ-ն Ավանի և Նոր Նորքի հանրային տրանսպորտում գերբեռնված երթևեկության 4 դեպք է հայտնաբերել

Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը COVID-19-ի հակահամաճարակային կանոնների պահպանման նկատմամբ վերահսկողության նպատակով դեկտեմբերի 10-ին պարեկային ծառայության հետ համատեղ դիտարկել է Երևանի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների հանրային տրանսպորտը։

ՔՏՀԱ տեսչական մարմինը հայտնում է, որ դիտարկվել են նշված վարչական շրջանով կանոնավոր և ոչ կանոնավոր ուղևորափոխադրում իրականացնող 35 տրանսպորտային միջոց։ Վերահսկողության արդյունքում հայտնաբերվել է գերբեռնված երթևեկության 4 դեպք, որոնց հիմքով կազմվել են վարչական արձանագրություններ։

Հանրային տրանսպորտում հակահամաճարակային կանոնների պահպանման նկատմամբ վերահսկողությունը կշարունակվի նաև վաղը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter