HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սոթք գյուղի հարակից տարածքի ջրափոսից փրկարարները դուրս են բերել քաղաքացու դի

Դեկտեմբերի 10-ին՝ ժամը 15։32-ին, Գեղարքունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սոթք գյուղի հարակից տարածքում՝ ջրափոսում (մոտ 2-3 մ խորություն), հայտնաբերվել են քաղաքացու իրեր․ ենթադրվում է, որ քաղաքացին ընկել է փոսը։ Այս մասին հայտնում է Արտակարգ իրավիճակների նախարարությունը։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Փրկարարները պոմպերի օգնությամբ իրականացրել են ջրահեռացման աշխատանքներ, (մոտ 6 մետր խորություն), հայտնաբերել և ջրափոսից դուրս են բերել քաղաքացու (Գ․ Ա․, ծնված 1995 թ․) դին։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter