HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գյումրիում մեքենա է այրվել․ կա տուժած

Դեկտեմբերի 10-ին, ժամը 21։33-ին Շիրակի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գյումրի քաղաքի կայարանամերձ հրապարակում այրվում է ավտոմեքենա․ կա տուժած։

Արտակարգ իրավիճակների նախարարության փոխանցմամբ՝ դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ «Mercedes» մակնիշի ավտոմեքենան բախվել է ծառին, շրջվել և բռնկվել։

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը, տուժածը տեղի ուժերով դուրս է բերվել ավտոմեքենայից։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 21։48-ին, մարվել՝ 22։11-ին։ Այրվել է ավտոմեքենան։

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter