Հակահամաճարակային կանոնների 2 խախտում Կենտրոն վարչական շրջանում
Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի տրանսպորտային անվտանգության մասնագետները ՀՀ պարեկային ծառայողների հետ շաբաթ օրը՝ դեկտեմբերի 11-ին, համատեղ դիտարկել են Երևանի Կենտրոն վարչական շրջանի և դրան հարակից տարածքների հանրային տրանսպորտի աշխատանքը: Այս մասին հայտնում է ՔՏՀԱ տեսչական մարմնի մամուլի ծառայությունը։
Covid-19-ի հակահամաճարակային կանոնների պահպանման մակարդակը դիտարկելու համար ուսումնասիրվել է կանոնավոր և ոչ կանոնավոր, տաքսամոտորային ուղևորափոխադրում կատարող 25 տրանսպորտային միջոց:
Հայտնաբերվել է հակահամաճարակային կանոնների 2 խախտում: Ախտահանիչ հեղուկի բացակայության հիմքով կազմվել են վարչական արձանագրություններ:
Երևանի հանրային տրանսպորտի գործունեության նկատմամբ վերահսկողությունը առաջիկա օրերին ևս կշարունակվի:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել