Որոշ ճանապարհներ կպատվեն մերկասառույցով. եղանակի կանխատեսումը
ԱԻՆ ներկայացնում է առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը.
Հանրապետության տարածքում`
Դեկտեմբերի 11-ի ցերեկը, 12-16-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Գիշերը և առավոտյան ժամերին լեռնային և նախալեռնային գոտիներում ճանապարհները կպատվեն մերկասառույցով, Արարատյան դաշտում առավոտյան ժամերին հնարավոր է մառախուղ:
Քամին՝ հյուսիս-արևմտյան՝ 2-5 մ/վ: Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։
Երևան քաղաքում՝
Դեկտեմբերի 11-ի ցերեկը, 12-16-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Առավոտյան ժամերին հնարավոր է մառախուղ:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել