
Սարուշեն համայնքում ադրբեջանցիները կրակ են բացել տրակտորների ուղղությամբ
Դեկտեմբերի 10-ին և 11-ին, երբ Սարուշեն համայնքի բնակիչները Ամարասի հովտում իրենց պատկանող հողամասերում գյուղատնտեսական աշխատանքներ են կատարել, ադրբեջանցիները կրակ են բացել տրակտորների ուղղությամբ։ Այս մասին տեղեկանում ենք համայնքի ֆեյսբուքյան էջից։
Դեկտեմբերի 10-ին արձակված կրակահերթերի պատճարով վնասվել է տրակտորներից մեկի կողային հայելին։ Այսօր՝ դեկտեմբերի 11-ին, նշված տեղամասում նաև առաջ են եկել դեպի տրակտորիստներին, ինչի հետևանքով տրակտորներից մեկը մնացել է դաշտում։ Բարեբախտաբար, մարդկային կորուստներ և վիրավորներ չկան»,- նշվում է հայտարարության մեջ։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել