HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ՀԱԿ թեկնածուն հանդիպել է ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդի հետ

Մայիսի 2-ին թիվ 6 ընտրատարածքում Հայ ազգային կոնգրեսի կողմից մեծամասնական ընտրակարգով պատգամավորի թեկնածու առաջադրված Ավետ Պողոսյանը եւ նրա նախընտրական շտաբի ներկայացուցիչներ Տիգրան Պետրոսյանն ու Հրաչյա Աղաբեկյանը հանդիպել են երկարաժամկետ դիտորդական առաքելությամբ Հայաստանում գտնվող ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի դիտորդ Անդրեա Մոկանուի հետ` Ռումինիա:

Ավետ Պողոսյանի շտաբի ներկայացուցիչները երկարաժամկետ դիտորդին են ներկայացրել թիվ 6 ԸԸՀ-ի` գոյություն չունեցող շենքերում գրանցված մարդկանց շրջանում քարոզչություն իրականացնելու խոչընդոտների առկայության վերաբերյալ իրենց դիմումի արձագանքը եւ դիմումի հետագա ընթացքը:

Պողոսյանի շտաբի ներկայացուցիչները դիտորդին տեղեկացրել են նաեւ այն մասին, որ ընտրացուցկներում առկա է 252 մահացած անձանց անուններ, որոնից ցուցակներից հանվել է միայն 92-ի տվյալները:

Պողոսյանի շտաբի ներկայացուցիչները դիտորդին ներկայացրել են նաեւ ոստիկանության արձագանքը` կալանավորների եւ զինծառայողների վերաբերյալ Պողոսյանի շտաբի կողմից իրենց ուղղված դիմումին:

ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդի ուշադրությունն են հրավիրել նաեւ մի շարք բնակարաններում անհայտ անձանց գրանցումների բազմաթիվ փաստերի վրա: Մասնավորապես, տեղեկացվել է, որ ընտրացուցակներում` տարբեր հասցեներով գրանցված բազմաթիվ անհայտ անուներ կան, որոնց այդ բնակարանների սեփականատերերը չեն ճանաչում:

Ավելին, բնակարանների սեփականատերերից 6-ը գրավոր դիմումներ են ներկայացրել Աղաբեկյանին, ինչից հետո վերջինս դիմել է ոստիկանություն` պահանջելով գրանցումից հանել գրանցված անհայտ անձանցից 82-ի տվյալները, նշելով, որ ինքը 6 սեփականատերերից ունի համապատասխան դիմում բողոքներ: Ոստիկանությունը պահանջել էր այդ 6 դիմումները, սակայն Պողոսյանի շտաբի ներկայացուցիչը այդ դիմումները ոստիկանությանը չէր փոխանցել` պնդելով, որ ոստիկանությունը գրանցումից հանի իր կողմից նշված բոլոր 82-ին: Որոշ ժամանակ անց ոստիկանությունը կամայական սկզբունքով ցուցակներից (Աղաբեկյանի կողմից նշված 82-ից) հանել է 6 հոգու անուն, ընդ որում, հետաքրքրականն այն է, որ նրանցից եւ ոչ մեկը Աղաբեկյանին դիմում ներկայացրած 6 հասցեատերերի բնակարաններում գրանցված անունները չեն եղել:   

Ավետ Պողոսյանի նախընտրական շտաբ 

Մեկնաբանություններ (1)

VARDAN
BA GASPARYAN VOVAN ASUM E ,,,,,,,,,,,,,,,,,,,SAX SUT A DURS GALIS ,,,HERTAKAN XABEUTUN

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter