Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 5 ավտոմեքենա
Դեկտեմբերի 10-ից 11-ը ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 5 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր տարածքներում արգելափակված ավտոմեքենաների վերաբերյալ:
Մասնավորապես՝ Կոտայքի մարզի Հրազդան քաղաքում, Շիրակի մարզի Ամասիա գյուղում, Ամասիա-Բերդաշեն ավտոճանապարհին, Սյունիքի մարզի Կապան-Վերին Խոտանան և Մուսայելյան-Տաշիր ավտոճանապարհին։
«Դեպքի վայր ժամանած փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 5 ավտոմեքենա և 8 քաղաքացու ցուցաբերել համապատասխան օգնություն»,- ասվում է Արտակարգ իրավիճակների նախարարության տարածած հայտարարության մեջ։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել