Երևանի նոր ավտոբուսների առաջին խմբաքանակը երթուղի է դուրս եկել
Երևանի քաղաքապետարանը հայտնում է, որ նոր ավտոբուսների առաջին խմբաքանակը երթուղի է դուրս եկել այսօր՝ դեկտեմբերի 12-ին։
«Կարևոր է իմանալ, որ նոր ավտոբուսներ պետք է մուտք գործել միա՛յն առջևի դռնից, վճարել ուղևորության սկզբում՝ մետաղադրամ ընդունող սարքերի միջոցով և ուղևորության վերջում ավտոբուսից դուրս գալ հետևի դռնով։
Մինչև միասնական էլեկտկրոնային տոմսային համակարգին անցնելը, վճարման սարքը կընդունի միայն 100 դրամանոց մետաղադրամներ։ Խնդրում ենք ավտոբուսից օգտվելիս ունենալ 100 դրամանոց մետաղադրամներ։
Բարի երթ»,- նշվում է հայտարարության մեջ։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել