Եկեղեցիների հարցով Պաղեստինի բարձրագույն պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Աշխատանքային այցով Հայաստանում գտնվող Պաղեստինի Եկեղեցիների հարցով բարձրագույն նախագահական կոմիտեի ղեկավար Մուին Էլիաս Յուսեֆ Խուրիի գլխավորած պատվիրակության անդամները դեկտեմբերի 12-ին այցելել են Հայոց ցեղասպանության հուշահամալիր և հարգանքի տուրք մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին։ Այս մասին «Արմենպրես»-ին հայտնել են ԱԳՆ լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից։
Ըստ աղբյուրի՝ Պաղեստինից ժամանած հյուրերը ծաղկեպսակ են դրել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողին, ապա շրջել են Հայոց ցեղասպանության թանգարանում։ Պատվիրակության ղեկավար Մուին Էլիաս Յուսեֆ Խուրին և պատվիրակության անդամները գրառում են կատարել Պատվավոր հյուրերի հուշամատյանում։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել