Հաջորդ տարի գնվելու է ևս 100 հատ 8,6 մետրանոց և 100 հատ 12 մետրանոց ավտոբուս․ Հայկ Մարության
Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը տեղեկացնում է, որ հաջորդ տարի քաղաքի բյուջեով ևս 100 հատ 8,6 մետրանոց ավտոբուս են գնելու, բացի դրանից, ևս 100 հատ 12 մետրանոց ավտոբուսներ՝ եվրոպացի գործընկերների տրամադրած վարկային և դրմաշնորհային միջոցներով:
Իսկ քաղաքի բյուջեով ձեռք բերված նոր ավտոբուսների առաջին խմբաքանակը՝ 63 ավտոբուս, այսօրվանից սկսեց աշխատանքը 3, 20, 97, 99 համարի երթուղիներով:
Բոլոր 211 ավտոբուսներով փոխարինվելու է ընդհանուր շուրջ 17 երթուղի:
Երևանի քաղաքապետարանի փոխանցմամբ՝ կարևոր է իմանալ, որ
- նոր ավտոբուսներ պետք է մուտք գործել միա՛յն առջևի դռնից,
- վճարել ուղևորության սկզբում՝ մետաղադրամ ընդունող
- սարքերի միջոցով և ուղևորության վերջում ավտոբուսից դուրս գալ հետևի դռնով:
- Մինչև միասնական էլեկտրոնային տոմսային համակարգին անցնելը, վճարման սարքը կընդունի ՄԻԱՅՆ 100 դրամանոց մետաղադրամներ։
- Ավտոբուսների սրահը տեսահսկվում է՝ ուղևորների և, ընդհանրապես, երթևեկության անվտանգության նկատառումներից ելնելով
- Սրահի ներսում և դրսում բոլոր զգուշացնող, իրազեկող գրությունները հայերենով են, ինչպես նաև՝ անգլերենով և ռուսերենով:
- Սրահում առկա են USB լիցքավորման կետեր` բոլոր նստատեղերի մոտ, նաև կանգնած ուղևորների համար:
- Ավտոբուսները ցածրահատակ են և ունեն նստատեղեր մանկասայլակներով, ինչպես նաև հաշմանդամության սայլակներով ուղևորների համար:
- Վարորդները հատուկ համազգեստով են, հատուկ հրահանգավորված են երթևեկության ընթացքում չծխելու և հեռախոսով չխոսելու պահանջի մասին:
- Ավտոբուսներն աշխատում են CNG շարժիչներով՝ բնական գազով, որն, իմիջիայլոց, դասվում է «կանաչ» վառելիքների շարքը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել