HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Լուսինե Հակոբյան

Կարմիր խաչն առաջին անգամ այցելել է նոյեմբերի 16-ին Ադրբեջանի կողմից գերեվարված հայ զինծառայողներին

Դեկտեմբերի 11-ին Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչները հերթական անգամ այցելել են Ադրբեջանի կողմից գերեվարված ՀՀ և ԱՀ քաղաքացիներին, այդ թվում՝ նոյեմբերի 16-ին գերեվարված զինծառայողներին․ կազմակերպությունը նրանց այցելել է առաջին անգամ։ Այս մասին «Հետք»-ին հայտնեց ԿԽՄԿ հայաստանյան գրասենյակի հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին։

«Կարող եմ ասել, որ տեսակցություններն, ըստ մեր ընթացակարգերի, եղել են բոլոր նրանց հետ, ում Ադրբեջանի իշխանությունները հաստատել են մեր կազմակերպությանը։ Բոլորին տրվել է հնարավորություն՝ կապ հաստատելու ընտանիքի անդամների հետ։ Առաջարկվել են հեռախոսազանգեր, տեսագրված ուղերձներ, որոնք փոխանցվելու են ընտանիքներին և իհարկե, նամակներ»,- նշեց նա։

Հիշեցնենք, որ նոյեմբերի 16-ին Պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն էր տարածել, որտեղ նշվում էր, որ ադրբեջանական ԶՈւ ստորաբաժանումները հերթական սադրանքն են նախաձեռնել ՀՀ արևելյան սահմանագոտու ուղղությամբ՝ գնդակոծության ենթարկելով հայկական դիրքերը։

ԶՈւ ստորաբաժանումները դիմել են պատասխան գործողությունների՝ հակառակորդի առաջխաղացումը կանխելու նպատակով։ Ավելի ուշ, հայտնի դարձավ, որ կողմերը կիրառում են նաև զրահատեխնիկա և հրետանի։

Ավելի ուշ, պաշտպանական գերատեսչությունը հայտարարեց, որ հայկական կողմը կորցրել է երկու մարտական դիրք, կան զոհեր, վիրավորներ ու գերիներ: Դեկտեմբերի 4-ին տասը գերի վերադարձվեց Հայաստան:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter