Այրվել է Արցախի Ճարտար քաղաքի բնակչի ավտոմեքենան
Դեկտեմբերի 11-ին ժամը 13։05-ին, Արցախի ՆԳ նախարարության ԱԻ պետական ծառայության ճգնաժամային կառավարման կենտրոնում, միաժամանակ նաև ոստիկանության հերթապահ մասում հաղորդում է ստացվել, որ Ստեփանակերտ-Ննգի-Մարտունի ավտոճանապարհի 12-րդ կմ-ին, Քռասնի համայնքի վարչական տարածքում, ճանապարհի երթևեկելի գոտուց դուրս` դաշտային հատվածում մեքենա է այրվում։
Արտակարգ իրավիճակների պետական ծառայության փոխանցմամբ՝ հրդեհը մեկուսացնելու և օգնություն ցուցաբերելու նպատակով անմիջապես կանչի վայր են մեկնել հրշեջ փրկարարական մեկ մարտական հաշվարկ, ճանապարհային ոդտիկանության ծառայողները, Ստեփանակերտի «Շտապ բժշկական օգնություն կայան» ՓԲԸ հերթապահ բժիշկները։
Այրվել է Մարտունու շրջանի Ճարտար քաղաքային համայնքի 37-ամյա բնակչին պատկանող «Nissan X Trail» մակնիշի ավտոմեքենան։ Բարեբախտաբար, ոչ ոք չի տուժել։
Ստուգմամբ զբաղվում է ծառայության պետական հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչությունը։
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել