«Ամբերդ ՀԷԿ» ՍՊԸ-ին 14 մլն դր. վնասի հատուցման պահանջ է ներկայացվել
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը հայտնում է, որ «Ամբերդ ՀԷԿ» ՍՊԸ-ում իրականացված ստուգման արդյունքում արձանագրվել են մի շարք խախտումներ։
- Ընկերությանը պատկանող «Ամբերդ-1», «Ամբերդ-2» և «Ամբերդ-3» փհէկերը խախտել են տրված ջրօգտագործման թույլտվությամբ սահմանված պարտավորությունները՝ իրականացնելով ջրօգտագործման թույլտվությունից ավելի ջրային ռեսուրսների ջրառ։
- փհէկերում տեղադրված ուլտրաձայնային ջրաչափերը չեն գործել:
- Վարչական վիճակագրական տարեկան հաշվետվությունները ներկայացվել են սահմանված կարգի խախատմամբ և աղավաղմամբ
«Ամբերդ ՀԷԿ» ՍՊԸ-ի նկատմամբ նշանակվել են վարչական տուգանքներ՝ ընդհանուր 530.000 դրամի չափով, իսկ ներկայացված վնասի հատուցման պահանջի չափը կազմել է 14.259.226 դրամ։
Կարդացեք նաև՝
Գլխավոր լուսանկարը՝ արխիվային
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել