Վարչապետը ներկա է գտնվել Վաղարշապատի Մ. Գորկու անվան թիվ 5 ավագ դպրոցի վերաբացման արարողությանը
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկա է գտնվել Վաղարշապատի Մ. Գորկու անվան թիվ 5 ավագ դպրոցի վերաբացման արարողությանը: Միջոցառմանը ներկա են եղել նաև վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը, Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Արմեն Ղուլարյանը, Արմավիրի մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանը և այլ պաշտոնատար անձինք:
Վարչապետի աշխատակազմի փոխանցմամբ՝ Նիկոլ Փաշինյանը շրջայց է կատարել դպրոցով, ծանոթացել հիմնանորոգման արդյունքում իրականացված աշխատանքներին:
Դպրոցի հիմնանորոգումն իրականացվել է Համաշխարհային բանկի համաֆինանսավորմամբ, «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ-ի ‹‹Կրթության բարելավում›› վարկային ծրագրի շրջանակում: Դպրոցն այս ծրագրի շրջանակում 2-րդ փուլով հիմնանորոգվող 8 ավագ դպրոցներից մեկն է:
Ըստ վարչապետի աշխատակազմի տարածած հաղորդագրության՝ ուսումնական հաստատության 3 մասնաշենքերն ամբողջովին հիմնանորոգվել են: Դասասենյակները, լաբորատորիաները, հանդիսությունների սրահը և մարզադահլիճը համալրվել են նոր գույքով և տեխնիկական միջոցներով:
Կատարվել են դպրոցի հարակից տարածքների բարեկարգման աշխատանքներ: Հիմնանորոգման նախագծերը մշակելիս պահպանվել են ներառական կրթության կազմակերպման բոլոր պահանջները:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել